ՀՀ ազգային ժողովում այսօր՝ մարտի 25-ին, քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, նշեց, որ առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը։
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են:
Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ: