Հայաստանի վարչապետ Նիկել Փաշինյանը France 24-ի եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում ու հավելել, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) սառեցվել է։
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ցանկանում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ մտադիր է Հայաստանից նոր տարածքներ գրավել։
«Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի հիմքում Հայաստանից նոր տարածքներ գրավելու նպատակն է»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարել է, որ փետրվարի 17-ին Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը երկու երկրների միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումները հերքվել են Ադրբեջանի գործողություններով, որոնք իրականացրել է փետրվարի 13-ին՝ Ներքին Հանդի ուղղությամբ և որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
2023-ի մայիսին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն դեպքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։