Ռուսական կողմը մտադիր է Երևանից պարզել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների նշանակությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը պնդում է, որ Երևանից պաշտոնական հարցումներ չեն ստացել։
«Հայկական կողմն այս առնչությամբ որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել: Մենք նկատի ունենք՝ կապի մեջ մտնել մեր գործընկերների հետ», – ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ «այստեղ շատ կարևոր է մանրամասները հասկանալը» և հույս է հայտնել, որ հայկական կողմն ամեն ինչ կբացատրի։
Փետրվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։
«Գուցե հեռուստացույց չլինի». Լուկաշենկոն՝ Մինսկում ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է Մինսկում կայանալիք միության հանդիպմանն առցանց մասնակցելու ռիսկերի...