Ռուսական կողմը մտադիր է Երևանից պարզել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների նշանակությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը պնդում է, որ Երևանից պաշտոնական հարցումներ չեն ստացել։
«Հայկական կողմն այս առնչությամբ որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել: Մենք նկատի ունենք՝ կապի մեջ մտնել մեր գործընկերների հետ», – ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ «այստեղ շատ կարևոր է մանրամասները հասկանալը» և հույս է հայտնել, որ հայկական կողմն ամեն ինչ կբացատրի։
Փետրվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։
Հայաստանի և Էստոնյայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները, տեղեկացնում են...