Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, «հինգ տարում Հայաստան չի լինի», Ռուսաստանում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնում ելույթ ունենալիս հայտարարել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանում է և Հայաստանը տանում է դեպի լիակատար կործանում. եթե նա մնա իշխանության ղեկին, իսկ Հայաստանի երիտասարդությունը, ինչպես նաև մեծահասակները շարունակեն աջակցել նրան, ապա հինգ տարվա ընթացքում Հայաստան չի լինի։ Ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղն այլևս չկա այն տեսքով, ինչպիսին այն պետք էր հայերին։ Իսկ Հայաստան ընդհանրապես չի լինի»,- ասել է նա։
Սիմոնյանը նաև «ինքնասպաններ» է անվանել ՀՀ վարչապետին սատարողներին․ «Թող շարունակեն ընտրել Փաշինյանին, եթե իրենց մոտ է նման ինքնասպանական քաղաքականությունը։ Մարդիկ, ովքեր աջակցում են նրան, պարզապես ինքնասպան են»:
Նախկինում Սիմոնյանը բազմիցս քննադատել էր Հայաստանի իշխանություններին։ 2022 թվականի հոկտեմբերին նա հայտարարել էր, որ երկրի իշխանություններն արգելել են իրեն մուտք գործել հանրապետություն։