Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 27-ին, հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերօ վարչությունը։
Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան քննարկել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ:
Երկու երկրների վարչապետները կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար: