Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին կայցելի Շիրակի մարզ, որին կարող է հաջորդել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հրաժարականը, գրել է «Ժողովուրդ»-ը։
«Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին»,- նշել է թերթը։
2023 թվականի հունվարի 26-ին Մուրադյանը նշանակվել էր Շիրակի մարզպետ։ Նախկինում նա «Արփի լիճ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր։