Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով Սաղաթելյանին։
Պատգամավորը թերթին ասել է, որ գործը «կարել են», և դա անվանել է քաղաքական հետապնդում՝ իր վրա ճնշում գործադրելու նպատակով։
«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Ընդամենն ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի՝ մինչև հիմա պետք է դա հասկացած լինեին, բայց պարզվում է` չեն հասկացել: Հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն»,- թերթին ասել է Սաղաթելյանը։
Թերթը հիշեցրել է, որ դիմադրության շարժման ցույցերի ժամանակ քաղաքացի ծեծելու մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել պատգամավորի 2 եղբոր՝ Նաիրիի և Գուրգենի նկատմամբ։ Նրանց գործը մտել է դատարան։