Ապրիլի 29-ին Կանադայի դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուին, տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:
«Կողմերը քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու հեռանկարները` համոզմունք հայտնելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ»,- ասված է գրառման մեջ։
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները ողջունել են Կանադայի եվրասիական առևտրի պալատի՝ օրեր առաջ հաջողությամբ ավարտված առաջին այցը Հայաստան։ Նշվում է, որ անդրադարձ է կատարվել միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման հարցին։