Կառավարությունը 7 միլիարդ դրամ (180 հազար ԱՄՆ դոլար) կտրամադրի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 8-ի նիստում։
Ըստ նախագծի՝ ԲՏԱ-ն նախատեսում է 2024 թվականին 55 կազմակերպության տրամադրել 5 միլիարդ դրամի (128 հազար ԱՄՆ դոլար), իսկ 2025 թվականին՝ ևս 2 միլիարդ դրամի (5,2 հազար ԱՄՆ դոլար) չափով պետական աջակցություն։
«Տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը»,- ասված է որոշման նախագծում։
Նախկինում, ըստ նախագծի հիմնավորման, պետական աջակցություն էր տրամադրվել 47 կազմակերպության, որոնց ընդհանուր վճարվել էր 7 միլիարդ դրամից ավելի գումար (180 հազար ԱՄՆ դոլար)։ Դրանցից 46 կազմակերպությանը՝ 2023 թվականին 5 միլիարդ դրամից ավելի ՀՀ դրամ (128 հազար ԱՄՆ դոլար), որի արդյունքում ստեղծվել է շուրջ 5 854 աշխատատեղ: