«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 4-ին սահմանազատման դեմ մեկնարկած երթին, որն արդեն Երևանում է և այսօր՝ ժամը 16։00-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնելու։
«Սա սրբազան շարժում է, ամեն մարդ քայլում է իր հավատքով, գաղափարով, ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնել եկեղեցուն։ Եկեղեցու շնորհիվ է, որ մինչ օրս հայ ենք, մարդ ենք»,- ասել է Ծառուկյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։