Գյումրիում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհներն ավտոերթ են կազմակերպել։ Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաներ երթով շարժվել են քաղաքի գլխավոր փողոցներով՝ ազդանշաններով իրազեկելով ակցիայի մասին։
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Սրբազանը նաև մայիսի 10-ին հանրահավաքին կոչ էր արել մշակել և կազմել սահմանազատման և անվտանգության հստակ հայեցակարգ։
Մայիսի 10-ին և 11-ին անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։ Մայիսի 11-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 48 մասնակցի:
Մանրամասները՝ տեսանյութում։