ՀՀ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ «Հայաքվե» նախաձեռնությունը հաղորդում է տվել Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման կառավարական հանձնաժողովի կողմից իրականացված հանցագործության մասին, հայտնել է նախաձեռնող խորհուրդը։
«Հետևողական ենք լինելու ՀՀ դատախազության և քննչական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը»,- ասված է խորհրդի հայտարարության մեջ։
Մայիսի 14-ին «Հայաքվե» նախաձեռնության ակտիվիստները նամակ էին փոխանցել Գլխավոր դատախազությանը, ըստ որի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները։