Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ՀՀ կառավարությանը հարգել քաղաքացիների՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը։
«Լեմկինի ինստիտուտն աջակցում է ցեղասպանության վտանգի տակ հայտնված հայ ժողովրդի՝ խաղաղ բողոքի ցույցերի և այլ քաղաքականություն պահանջելու իրավունքին։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև ողջ աշխարհի կառավարություններին ցուցաբերել զսպվածություն և հարգել այլակարծություն հայտնելու մարդու հիմնարար իրավունքը»,- ասված է ինստիտուտի հաղորդագրությունում։
Կազմակերպությունն ընդգծել է, որ խաղաղության դիմաց Հայաստանի կողմից 1990-ականներից ի վեր վերահսկվող մի շարք տարածքներ Ադրբեջանին հանձնելու իշխանությունների որոշման դեմ տասնյակ ցուցարարների կալանավորումն առաջացրել է քաղաքացիների և ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների վրդովմունքը։
«Հայաստանի կառավարությունը պնդում է, որ այդ որոշումը կայացվել է ի շահ խաղաղության օրակարգի։ Մինչդեռ Լեմկինի ինստիտուտը կարծում է, որ սա սայթաքուն և վտանգավոր ճանապարհ է, որն սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը՝ հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և դրան հաջորդած՝ շուրջ 100 հազար բնակչության բռնի տեղահանման ֆոնին»,- նշել է Լեմկինի ինստիտուտը։
Քննիչները տասնյակ քրեական գործեր են հարուցել Տավուշի մարզում ապրիլի 20-ին սկսված բողոքի ակցիաների՝ հանցագործությունների համար։ Հայաստանի մյուս մարզերում մեղադրյալի կարգավիճակ են ձեռք բերել նրանցից 25-ը, որոնցից 10-ն արդեն ձերբակալվել է։
Մայիսի 11-ին Լեմկինի ինստիտուտը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականություն վարելու մեջ։