Ադրբեջանի հարավում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է մահացել, 9-ը՝ վիրավորվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում՝ Ջալիլաբադի Սադաթլի գյուղում։ «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը կորցրել է կառավարումը և շրջվել։
Տուժած 8 կին և 1 տղամարդ հոսպիտալացվել են շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։ Նրանց մոտ ախտորոշվել են բազմաթիվ վնասվածքներ։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, վեցի վիճակը՝ կայուն։
Նրանք կարի խանութի աշխատակիցներն էին, որոնք հանգստի կենտրոն ճամփորդության էին մեկնում։