Ուժային կառույցները խիստ են պատրաստվել հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողով գալուն և ներքին քննարկմամբ որոշել են «չխնայել» նույնիսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանին, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի շրջանակներում Փաշինյանն այսօր ժամանելու է ԱԺ, ինչի կապակցությամբ Գալստանյանը հայտարարել էր ժամը 15:00-ին հանրահավաք անցակցնելու մասին: Նրա խոսքով՝ այդ հանրահավաքը «Տավուշը հանուն հայենիքի» շարժման կարևոր «հանգրվանը» կլինի։
Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց և շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Շարժման մասնակիցները շարունակում են գիշերել Բաղրամյան պողոտայում։