ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ի պատասխան Երևանի քաղաքականության Հայաստանի հետ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցելուց հրաժարվելու մասին ռուսական Telegram ալիքների տեղեկությունները։
«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, մենք դրանցից չենք հրաժարվում, դրանք պարբերաբար իրականացվում են։ Անկեղծ ասած` մենք այդ կողմից բողոքներ չենք տեսել»,- ասել է նա։
Զախարովան զենքի որոշ տեսակների մատակարարման սահմանափակումները կապել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ռուսական զորքերի կարիքների հետ և նշել, որ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև այլ երկրների։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 17-ին հայտարարել էր, որ Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Մոսկվայի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական գոտու պահպանումը։ Նույն օրը «Тайная политика» Telegram ալիքը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ բանակցություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։