ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթում պատժամիջոցներ է սահմանել Life նախագծի ստեղծող, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովի նկատմամբ, հայտնել է ԵՄ խորհուրդը։
Փաթեթը կապված է Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ, այն ներառում է 69 ռուսաստանցիների, որոնք ենթարկվել են սահմանափակումների, հայտնել է ԵՄ խորհուրդը։
ԵՄ պատժամիջոցների նոր ցուցակը ներառում է նաև երգչուհի Պոլինա Գագարինային, Չեչնիայի ղեկավարի մայր Աիմանի Կադիրովին, երգիչ Յարոսլավ Դրոնովին (Շաման), Մարիուպոլի նախկին քաղաքապետ Օլեգ Մորգունին, LLC RBA-Management ընկերության ղեկավար Վլադիմիր Ավետիսյանին։ ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է նաև ռուսական տարբեր ընկերությունների ավելի քան 20 մենեջերի, որոնց թվում է «Ուրալյան ավիաուղիներ»-ը։
Նշենք, որ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան մեկ տարի է արգելված է։ Նա 2023 թվականի մարտին ժամանել էր լրագրողական դասընթացներին դասախոսելու նպատակով, սակայն նրան օդանավակայանից չէին թողել հանրապետություն։
ԱՄՆ պատժամիջոցների տակ է գտնվում հայկական 3 ընկերություն։ 2023 թվականի հունիսի 23-ին պատժամիջոցի ցանկում էր հայտնվել «Տակո» ՍՊԸ-ն։ Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել էր հայաստանյան «Tako LLC» ընկերությանը, իսկ մայիսի 19-ին պատժամիջոցներ էր սահմանել նաև լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի վաճառքով զբաղվող հայկական «Medisar» ընկերության դեմ։ Ավելի ուշ՝ մայիսի 22-ին, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այնպես կաշխատի, որ չհայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։