Օգոստոսի 28-31-ը Հայաստան կժամանի Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատվիրակության այցի ընդունելության մասին կարգադրություն է ստորագրել։
Ապրիլին հայազգի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը դարձել էր Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի չորրորդ փոխնախագահը։
Հայաստանը և Ուրուգվայը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի մայիսին։ Մարտի 22-ին Մոնտեվիդեոյում տեղի էր ունեցել Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացման արարողությունը։