Օգոստոսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել ՔՊ վերնախավի հետ ու ասել, որ կուսակցության համար չաշխատողներին չի հանդուժելու, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
«Փաշինյանն ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»»,- հայտնել է թերթի աղբյուրը։
ՔՊ-ն օգոստոսի 15-ին տեղեկացրել էր, որ տեղի է ունեցել կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է Փաշինյանը։ Ըստ ՔՊ հաղորդագրույան՝ քննարկել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում կատարվող բարեփոխումները և տարվող աշխատանքները։