Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին Անկարայում արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ կողմերը կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին, տարածաշրջին վերաբերող հարցեր, կգնահատեն Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները:
Բայրամովն Անկարա է մեկնելու Ֆիդանի հրավերով, հավելել են ԶԼՄ-ները։
Հուլիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը։ Թուրքիայի ղեկավարը նշել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին»։