Սեպտեմբերի 9-15-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը, որի ընդունելությունը կազմակերպելու մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
2022թ․ սեպտեմբերին Հայաստան ժամանած Դըվինազը հայտարարել էր, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունը կհայտնի խաղաղությանը միտված գործընթացին: