Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին կոչ է արել հիշել բոլոր նրանց, ում զոհողություններն իրականություն դարձրին հայկական պետության անկախությունը։
«Շնորհավոր Անկախության օրը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»,- գրել է նա X-ում։
Անկախության օրվա առթիվ հայ ժողովրդին շնորհավորել է նաև Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը։ Նա միասնություն ու խաղաղություն է մաղթել հայերին։
«Գնահատելով այս առանձնահատուկ օրը, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթն ու տոկունությունը՝ շնորհավորում եմ Հայաստանի անկախության տոնի առթիվ։ Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա»,- նշել է դիվանագետը։
Ադրբեջանին կոչ ենք անում հարգել բանտարկյալների իրավունքները․ Պետքարտուղարություն
Ադրբեջանին հետևողականորեն կոչ ենք անում հարգել իր երկրի ներսում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները և հիմնարար ազատությունները, լրագրողների...