ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացրել են ՔՊ պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հոկտեմբերի 29-ին «Ազատությունը» հայտնել էր, որ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց էր բարձրացվել, ավելի ուշ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ իրենց օրակարագում նման հարց չկա։
«Հակոբյանն էլ ընկերոջ՝ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել Արդարադատության նախարարի պաշտոնում, ինչը ՔՊ վարչությունը չի էլ քննարկել: Քոչարյանը վատ է արտահայտվել Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հակոբյանին ու Գաբրիելյանին: Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանն, իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին թիմակիցների վերաբերյալ դժգոհություն է հայտնել՝ կապված իր կազմակերպած խոհրդարանական լսումերում ՔՊ պատգամավորների մասնակցության հետ։
«Իշխող թիմում հարաբերությունները սրվել են Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից հետ։ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորնից միայն մի քանիսն էին։ Նա թիմակիցներին մեղադրել է արհամարհական վերաբերմունք ցույց տալու մեջ, և Փաշինյանին անտարբերության մասին լուրեր է հասցրել, որ նա «թիմի վրա բարկանա»: Քոչարյանը դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է»,- ասված է հրապարակման մեջ։
Փաշինյանը, թերթի տեղեկություններով, Քոչարյանի վերաբեյալ դեռ որոշում չունի և ամեն ինչ դեռ խոսակցություների մակարդակում է։