«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի եղբորը` Արթուր Գրիգորյանին, որն աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում, ազատել են աշխատանքից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նրան աշխատանքից ազատելը վերագրվել է քրոջ ընդդիմադիր գործունեությանը»,- ասված է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ՝ թերթին Սյունիքի աղբյուրները հայտնել են, որ «այս «կոնսպիրացիան» Գրիգորյանի եղբոր խնդրանքով է իրականացվում, և նա դեռ հույս ունի վերականգնել աշխատանքը»։
2022-ին Գրիգորյանը դադարեցրել էր համագործակցությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։