Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը, տեղեկանում ենք ֆորումի էջից։
Այն նվիրված է «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդմանը»:
Մասնակցիները կքննարկեն Ֆորումը քննության է առնելու ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները:
Նշվում է, որ քննարկումները նաև ներառեն միջազգային մեխանիզմների արդյունավետությունն ամրապնդելու, ինչպես նաև գործնական և քաղաքականության մշակման մակարդակներում հետևողականության ապահովման հարցեր:
Ֆորումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի, ինչպես նաև GAAMAC (Համաշխարհային գործողություն ընդդեմ զանգվածային վայրագությունների) և Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի աջակցությամբ։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը կայացել էր 2022 թվականի դեկտեմբերին Երևանում։ Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում կոչ էր արել հայ ժողովրդին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել են այդ հայրենիքը, Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել էր Փաշինյանի հայտարարությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ և մեղադրել նրան այդ հանցագործությունը ժխտելու մեջ։ Ինստիտուտը նշել էր, որ իր հայտարարության մեջ վարչապետը փորձել է «ջնջել Թուրքիայից և Ադրբեջանից բխող սպառնալիքները՝ դրանք վերաիմաստավորելով որպես հայ հասարակության մեջ տրավմայի պատճառած անհիմն վախեր»։