ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վալետայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կարճատև հանդիպումները կայացել են Մալթայում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակում։
Գերատեսչությունը չի հստակեցրել Միրզոյանի՝ Ֆիդանի և Բլինքենի հետ բանակցությունների թեման։ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Գերմանիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների և Անդորրայի արտաքին գործերի նախարարների հետ, ասված է հայտարարության մեջ։