Հակակոռուպցիոն քրեական դատարանը ՀՀ ԱԻ նախկին նախարար, ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին 5 տարվա ազատազրկման է ենթարկել, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Ըստ նրա՝ հաշվակցելով կալանքի ժամկետը՝ Փիլոյանը քրեակատարողական հիմնարկում կանցկացնի 4 տարի 5 ամիս։
Դատարանը Փիլոյանին նաև արգելել է 3 տարով հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնել։ Նովրուզյանը չի մարամասնել, թե ինչ պաշտոնների մասին է խոսքը։
Փիլոյանն Ազգային հերոսի կոչում էր ստացել է 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային կորպուսներից մեկի հրամանատար լինելու ժամանակ և երկու տարի անց կալանավորվել էր։ Դատարանը Փիլոյանին մեղավոր էր ճանաչել 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։ 2022 թվականի հոկտեմբերին Փիլոյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
Նույն թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Փիլոյանին և քրեական գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ ավելի քան 10 անձ կասկածյալ է։ Ըստ մեղադրանքի՝ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել էր խոշոր չափերով կաշառք: