Եվրամիությունը 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար, հաղորդել է Երևանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։
Բյուջետային աջակցության ծրագիրն ուղղված է արցախցիների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, նրանց ներգրավվածությունը Հայաստանի կրթական համակարգերում, սոցիալական պաշտպանության, առողջապահության և աշխատաշուկայում ինտեգրման ապահովմանը։
ԵՄ պատվիրակությունը հիշեցրել է, որ սեպտեմբերին Բրյուսելն արդեն հատկացրել էր 13,5 մլն դոլարի դրամաշնորհ նույն բյուջետային աջակցության՝ «Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» ծրագրի շրջանակներում։
Կառավարությունը հունիսի 20-ին հավանություն էր տվել Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև երկրի դիմադրողականության ամրապնդման ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն եվրո (6 միլիարդ 250 միլիոն դրամ):
Կառավարությունը նոյեմբերին հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածների նոյեմբերի և դեկտեմբերի լրացուցիչ 50 000 դրամ հատկացնելու հարցը։