Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հարավային Կորեայի փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ, հայտնել են ՀՀ կառավարությունից։
«Խոր ցավով տեղեկացա ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է Փաշինյանի հեռագրում։
Դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության 181 ուղևորով Boeing 737-800 ինքնաթիռը Մուան էր ուղևորվել Բանգկոկից։ Վայրէջք կատարելիս այն անցել էր թռիչքուղու կողքով և բախվել արգելապատնեշին, ինչից հետո հրդեհ էր սկսվել։ Դեկտեմբերի 30-ին երկրի իշխանությունները հայտնել էին, որ ավիավթարից զոհվածների թիվը հասել է 179-ի, ողջ է մնացել 2 մարդ։