2024 թվականը հարուստ էր իրադարձություններով, որոնք գալիք տարիներին կազդեն Հայաստանի և հայ ժողովրդի կյանքի վրա։
Մինչ փորձագետներն ու քաղաքագետներն իրենց կանխատեսումներն են անում 2025 թվականի համար, Armenia Today-ն իր ընթերցողներին հրավիրում է խորհելու, թե որ իրադարձություններն են եղել առավել նշանակալից անցնող տարում։
Մեր տարբերակները.
• Ջրհեղեղ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում
• Խաղաղության բանակցություններ Երևանի և Բաքվի միջև
• ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցում
• Երևանի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման միասնական համակարգի ներդրում
• Բողոքի ցույցեր երկրում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
• Հայ մարզիկների հաղթանակները Փարիզի օլիմպիական խաղերում
• Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը
• Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի մեկնարկը
• Բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները Փաշինյանի կոչով
Քվեարկությանը կարող եք մասնակցել մեր Telegram ալիքում։
Այնտեղ կարող եք կարծիք հայտնել, թե ով է եղել Հայաստանի «տարվա քաղաքական գործիչը» և ինչ հնարավոր փոփոխություններ են սպասվում երկրին 2025 թվականին։