ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին։
«Վշտացած ենք Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից։ Մեր ցավակցությունն ենք հայտնում տուժածներին, այդ թվում՝ ողբերգականորեն կորցրած կյանքերի համար»,- ասվում է X-ում տարածված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հույս է հայտնել, որ հրդեհի հետևանքները հնարավոր կլինի արագ վերացնել և համայնքի կյանքը լիովին վերականգնել:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել էր 5-ի։