Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանի հետ ունենք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք գնահատում ենք այս հարաբերությունները: Մտադիր ենք դրանք է՛լ ավելի զարգացնել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև փաստաթղթի ստորագրումը։
Այդուհանդերձ, Կրեմլի խոսնակը մեղադրել է ԱՄՆ-ին Հարավային Կովկասն ապակայունացնելու և «նոր երկրներ իր հետևից քաշելու» փորձի մեջ։
«Միացյալ Նահանգները երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, նույնիսկ կարելի է հակառակն ասել. հենց այս գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն, ընդհակառակը, ամեն կերպ փորձում է իր հետևից քաշել ավելի ու ավելի շատ երկրների»,- ընդգծել է Պեսկովը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 15-ին Վաշինգտոնում կստորագրեն ռազմավարական համագործակցության փաստաթուղթ։ Միրզոյանը հունվարի 14-15-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
2024 թվականի հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության վերածելու ծրագրերի մասին։ Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկնարկել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր ուժի ստեղծման մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր ուժի ստեղծման մասին, որի անվանումն է «Համահայկական միասնական խորհուրդ»: Շարժումը հիմնված...