Հայ-չեխական հարաբերությունները հիմնված են ժողովուրդների միջև հարգանքի, երկուստեք առկա հետաքրքրությունների վրա։ Այս մասին Չեխիայի արտգործնախարարի հետ համատեղ հայտարարության իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ նախարար Կուլհանեկի հետ անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին։
«Չեխիայի հետ ունենք քաղաքական երկոսության և արտաքին գործերի նախարարությունների միջև արդյունավետ ձևաչափ։ Գործում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն իր հինգերերոդ նիստն առաջիկայում կունենա Երևանում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ չեխ գործընկերոջ հետ քննարկվել է հայ-չեխական առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հարցը։
«Համագործակցության լայն ներուժ ենք տեսում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում»,- ընդգծեց Միրզոյանը։ Նա ասաց նաև, որ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտությանը և դրան առնչվող հարցերին։ Նա նշեց, որ Չեխիայի դիրքորոշումը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը, որն է՝ աջակցություն ԵԱՀԿ համանախագահության հետ խաղաղ բանակցություններին։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, կարևորվել նրանց ազատ արձակումը։
Իր հերթին, Չեխիայի ԱԳ նախարար Կուլհանեկը կարևորել է հայ-չեխական բարեկամական հարաբերությունները, որոնք չեն սահմանափակվում որևէ լուրջ հարցով։ Նրա խոսքով՝ փոխադարձ շահավետ բիզնես հետաքրքրությունները ստեղծում են հուսալի հենք երկկողմ հարաբերությունների միջև, մինչդեռ կա շատ մեծ չիրացված ներուժ։ Նա նշել է, որ ուրախ է, որ միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը հաջորդ ամիս տեղի կունենա Երևանում՝ 3 տարի ընդմիջումից հետո։
Կուլհանեկը խոսել է ԼՂ հակամարտությանն իր անդրադաձի մասին․ «Ես ուզում եմ հայտնել իմ խորը մտահոգությունը հարազատներին կորցրած ընտանիքներին։ Չեխիան շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ գործընթացի հետևանքով խաղաղ կարգավորման հասնելուն»,- ասել է նախարարը։