Դեսպան Թրեյսին հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում նրանք քննարկել են հակակոռուպցիոն ու արդարադատության բարեփոխումների շուրջ Միացյալ Նահանգների և Հայաստանի իրավապահների գործընկերության հետագա ուղիները։
Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել իր աջակցությունն ամուր և թափանցիկ հակակոռուպցիոն կառույցներ ձևավորելու ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ։