Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ապրիլի 2-ին և 3-ին կլինի Ադրբեջանում և Հայաստանում:
Երևան այցի շրջանակներում Դի Մայոն հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Հայաստան այցի նպատակն է վերանայել երկկողմ հարաբերությունների վիճակը և հաստատել բոլոր ոլորտներում երկկողմ գործընկերության զարգացման հաստատակամ կամքը»,-նշվում է Իտալիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Իր հանդիպումներում Դի Մայոն կքննարկվեն նաև տարածաշրջանում անվտանգության և կայությունյան ապահովման հարցերը։
Բաքու այցի ընթացքում իտալացի պաշոտնյաները կքննարկեն էներգետիկայի դիվերսիֆիկացման գործընթացի արագացման հարցը։
Իր բոլոր զրուցակիցներին նախարար Դի Մայոն կհաստատի Ուկրաինայում կրակի դադարեցման հանձնառության անհրաժեշտությունը, որն ուղղված է քաղաքացիական բնակչության տառապանքները թեթևացնելուն այն պայմաններում, որոնք նախկինի պես հատկապես դրամատիկ են: