Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Այս տարի Հայաստանը և Արգենտինան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է համատեղ ձեռքբերումներն արժևորելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար»,- ասվում է ուղերձում։
Փաշինյանը վերահաստատել է Ալբերտո Ֆերնանդեսի հետ համատեղ աշխատելու իր պատրաստակամությունը։ «Լիահույս եմ, որ կկարողանանք ձևավորել առավել հավակնոտ, փոխշահավետ օրակարգ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- նշվում է Փաշինյանի ուղերձում։