Ադրբեջանը երբեք չի ասում, որ ես խախտել է զինադադարը, փորձում են ներկայացնել, թե ինչ–որ սադրանք է եղել, իհարկե մենք դա հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք, որ քանի որ շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի միջագային հանրությունը ունենա դիտորդական առաքելություն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությունու տված հարցազրույցին ասաց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։ «Դիրքորոշումների փոփոխություն չի եելմ միջքազգային վերնագրի ներքո մենք նկատի ունենք հենց միջազգային, մենք ոչ մեկի առաջ դուռ չենք փակում, բայց կան միջազգքային կազմակերպություն, որոնք կարող են նման դերակատարումներ ունենալ՝ ԵԱՀԿ–ն օրինակ, ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը և այպես շարունակ»,–ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի խիզախության մասին միջազգային հանրության գնահատակններին, վարչապետն ասաց, որ ըստ նրա գործընկերների տեսակետից խիզախություն է համարվում, երբ մենք այսքան կորուստների, դառնությունների միջով անցնելով, խոսում ենք խաղաղության մասին, խոսում ենք թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու մասին:
Նա ասաց, որ բոլոր փորձությունների միջով անցնելով միևնույն է՝ անհրաժեշտ է սկսել Խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ առարկայական բանակվությունները: «Շատ քննարկվում է վայ ստորագրելու է, վայ ստորագրեց, վայ կստորագրի, թե չի ստորագրի ենթադրվում է, որ ինչ որ փաստաթուղթ ստորագրման նախապատրաստած կա, թուղթ կա սեղանին, և հիմա խնդիրն այս վիճակում է. ստորագրենք, թե չստորագրենք, եթե այդպես լիներ, բավականին լավ կլիներ: Պրոբլեմն այն է, որ հիմա սեղանին ստորագրման փաստաթուղթ չկա, որովհետև եթե լիներ, դա կնշանակեր, որ մենք աշխատանքի արդյունքում կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա՝ ստորագրենք թե չստորագրենք: Եթե նախագիծ կա, ապա մեր այդ նախագծերը մեր կողմից են պատրաստված մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ցավոք, դա պատրաստ չէ ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք նաև աշխատել փորձելով մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել որ ընդունելի կլինի նաև Ադրբեջանի համար»,- նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների ներգրավման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման համար։