ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նշել են նաև, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:
Էրդողանը սեպտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը անվանել է «անընդունելի» և ասել, որ բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կզգուշացնի նրան այդ մասին։
Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրեց հանրապետության նախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել են խորհրդարանական «Ազատ Հայրենիք-մարզպետական կառավարում», «Արդարություն», ՀՅԴ «Դաշնակցություն» և «Արցախի դեմոկրատական կուսակցություն» խմբակցությունները։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց պաշտոնը լքելու որոշման մասին, իսկ սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Հանրապետության Ազգային ժողով։ Հարությունյանը Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի մայիսի 21-ից։