Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մինչ այդ ԱՊՀ պետությունների ղեկավարներն այցելել են «Պավլովսկ» պետական գեղարվեստա-ճարտարապետական պարկ-թանգարան արգելոց, Եկատերինյան պալատ, Պետերգոֆի պալատների և այգիների համալիր` շրջայցի ընթացքում ծանոթացել պատմական նշանակության ցուցանմուշներին:
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։