Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու մեջ։
«Ռուսաստանը վերցրեց Լեռնային Ղարաբաղը. դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք ամբողջովին կախված էինք նրանցից: Ռուսաստանը եկավ, մեզնից վերցրեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին, հետո հետ գնաց, սա է ողջ իրականությունը։ Առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն անվանել է «կայունության հասնելու փորձ»։ «Մենք վստահ ենք, որ այս փոփոխությունները կայունություն կբերեն»,- եզրափակել է նա։
Մարտի 1-ին Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր 2020-2024 թվականներին Հայաստանին զենքի մատակարարման պայմանագրերում Ռուսաստանի մասնաբաժնի 96%-ից 10%-ի կրճատման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։