Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 20,75%: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:
Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցության իրավունք ունեցող 1112396 ընտրողից քվերկությանը մասնակցել է 230814 ընտրող:
Մասնավորապես Մասիսում մասնակցությունը կազմել է 23,13%, Վաղարշապատում՝ 10,94%, Արմավիրում՝ 7.36%։ Աբովյանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 19,69% -ը, Վանաձորում՝ 17.84%-ը:
Մասնակցության առավել բարձր մակարդակը Թումանյան համայնքում է, որտեղ ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների 45,30%-ը:
Հիշեցնենք, որ սյսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: