Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ասում են՝ Սահմանադրական բարեփոխումներն աուդիտ են, նման ձևով են մոտենում Սահմանադրական բարեփոխումների պես կարևոր օրակարգին, որի վերաբերյալ ո՛չ հանրային քննարկում է եղել, ո՛չ միջազգային կազմակերպությունների ազդակն է եղել, ո՛չ էլ մասնագիտական հանրույթի կարծիքն են լսել։ Այս ամենն ինձ թույլ է տալիս ասել, որ կեղծ օրակարգ է առկա, և իրական նպատակը Սահմանադրական բարեփոխումները չէ»,- նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ այս իշխանություններն ավելի շատ մասնագիտացված են Սահմանադրության խախտման մեջ։
Նկատենեք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։
Նշենք, որ 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց։
Նախորդ տարվա փետրվարին ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը։ Սակայն հետագայում այն պաշտոնապես լուծարվեց և ստեղծվեց Խորհուրդը։ Խորհրդի կազմը վերջնականապես հաստատվեց 2021 թվականի հունվարին
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ։
Հավելենք, որ խորհրդի կազմի անդամների թվում են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։