Երկրի կառավարման համակարգում լուրջ խնդիրներ ունենք, տեղի է ունենում պետության կուսակցականացում։ Այս մասին այսօր կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Երկրում ամբողը կենտրոնացել է մեկ քաղաքական ուժի ձեռքում։ Պետական ինստիտուները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերի և հակառակը այդ կուսակցության հնարավորություններն օգտագործվում են պետական ինստիտուներում իր հնարավորությունների մեծացման համար։ Երկրում խաթարվել է իշխանությունների բաժանման համակարգը», – նշեց Թաթոյանը։
Ըստ նրա՝ երկրում ամենագլխավոր հարցերի շուրջ չկան կոնսուլտացիաներ հասարակության բոլոր խմբերի հետ, ամեն ինչ որոշվում է պետական կենտրոնական ապարատի կողմից, ովքեր հաճախ կտրված են լինում քաղաքացիների վերաբերմունքից։ «Գիտեք, որքան մեծ է ԱԺ-ի դերը երկրում, բայց այսօր ինչ է դարձել։ Կառավարության ղեկավարը ԱԺ պատգամավորներին վերաբերում է որպես իր աշխատողների, այդպես էլ հանրային ընկալումն է»,- նշեց Թաթոյանը։
Մանրամասն՝ տեսնայութում։