Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադարձել է այն խոսախցություններին, որ իրենց շարքերում նախկին մերժված և օդիոզ գործիչներն են։
«Դուք ճիշտ եք ասում, բայց այս հրապարակից պատասխանատու կերպով հայտարարում են՝ բոլոր այն մարդիկ, ովքեր հասարակության կողմից անընդունելի են՝ ապագա կառավարությունում որևէ տեղ և դիրք չեն ունենալու։ Հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկն ապագա կառավարություն տեղ չի ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չի ունենալու»,-հայտարարեց նա։