Ռուսաստանը պատրաստ է աջակցել Կիպրոսի և Թուրքիայի միջև երկխոսությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեզ նաև մտահոգում է Միջերկրական ծովում իրավիճակը, և, ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք պատրաստ ենք աջակցել երկխոսությանը՝ հիմնվելով փոխադարձ շահերի վրա և միջազգային իրավունքի վրա»,- ասել է նա՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ նաև մտահոգում է այն, որ ԱՄՆ-ը փորձում է միմյանց դեմ հանել այդ երկրներին և առաջ տանել «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» կարգախոսը: Այդ պատճառով Միջերկրական ծովում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ու ցանկացած այլ տարածաշրջանում անհրաժեշտ են այլ մոտեցումներ»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև հիշեցրել է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման հարցով ՌԴ դիրքորոշումը. «Մենք կողմ ենք այն լուծումների իրականացմանը, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում, մենք կողմ ենք բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ու ավարտին»: