Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուի հետ քննարկել է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը և Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զաքիր Հասանովն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը, որը հիմնված է բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների վրա, հաջողությամբ զարգանում և ամրապնդվում է ։ <… Կողմերը նշել են այդ ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, մասնավորապես ռազմատեխնիկական համագործակցության և համատեղ զորավարժությունների անցկացման ոլորտում: Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև զորավարժությունները երկու երկրների բանակների անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման հետ մեկտեղ ծառայում են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանցի նախարարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի Աղդամի շրջանի տարածքում տեղակայված ռուս-ադրբեջանական համատեղ մոնիթորինգային կենտրոնը «արդյունավետ գործունեություն իրականացնելով, կվերահսկի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը եւ ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման գործում»:
Նշենք, որ այսօր Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարարը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի բացմանը։