Ուսումնական պլանին համապատասխան՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող «Bayraktar» տեսակի և այլ տեսակների անօդաչու թռչող սարքերը սկսել են ուսումնական թռիչքներ կատարել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
«Ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են նշանակված երթուղիներով:
Մարտական հմտությունների կատարելագործմանն ուղղված ուսումնական դասընթացների ընթացքում ռազմական օդաչուներն ու անօդաչու թռչող սարքերը առաքելություններ են կատարում գիշերը և ցերեկը:
Զորավարժությունների ընթացքում իրականացվում է օդային հետախուզություն՝ երեւակայական թշնամու ցամաքային թիրախների կոորդինատները որոշելու համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։