Իրանը կդադարեցնի իր միջուկային օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ):
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Գալիբաֆի հայտարարությանը:
«ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրն ավարտվել է, և մենք որևէ տվյալներ և տեղեկատվություն չենք փոխանցի», -նշել է Գալիաֆը: