«Կրակի Երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում հուլիսի վերջից տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին գրում է Yeni Safak թերթը, փոխանցում է Lenta.ru-ն։
«Կրակի երեխաները» «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) ստորաբաժանումն է, որի անդամները Թուրքիայում ճանաչվել են ահաբեկիչներ։ Կազմակերպությունը հրապարակայնորեն հայտարարել է, որ իրեն պատասխանատու է զգում սոցցանցերի միջոցով հրդեհները կազմակերպելու մեջ՝ իր գործողությունները բացատրելով որպես պայքար իշխանության դեմ:
«Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի հոսքով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ լեզու», – ասվում է հայտարարության մեջ: